Ահավոր է․․․Ժամ Առաջ դաժան ողբերգություն․ Կա 3 զոհ և վիրավորներ. ՖՈՏՈ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի և Renault բեռնատար ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները Mitsubishi-ի միջից դուրս են բերել դիերը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով սատկել է նաև շուն, որը ըստ հավաքվածների՝ եղել է Mitsubishi-ի մեջ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։