ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ «Կիլիկիա» ավտոկայանում. Մուտքը փակ է. Ինչ է կատարվում

1729

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է`

«Մի երկու ամիս առաջ, քաղաքապետարանի նիստի ժամանակ Տ. Ավինյանը հայտարարեց, որ թեժ գծին ստացված հեռախոսազանգերը Աստվածաշունչ պետք լինեն իրենց համար`

Բազմիցս բարձրաձայնել եմ բարձրաստիճան իշխանավորների կողմից Երևան-Արմավիր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությանը ոլորտից դուրս մղելու և հիշյալ «գիծը» իշխանական հովանավորչությունից օգտվող քրեական հեղինակությանը նվիրելու մասին`

Երեկ սրանց սանձարձակությունը հասել է գագաթնակետին. նշված քրեական հեղինակությունը, շինարարության անվան տակ, փակել է կանոնավոր և օրինական ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը «Կիլիկիա» ավտոկայան՝ ուղևորների նստեցում և իջեցում կատարելու մշտական տեղակայման վայր:

Ընկերության տնօրենը զանգահարել է քաղաքապետարանի թեժ գիծ, ուղարկել լուսանկարներ և այնտեղից խոստացել են կարճ ժամկետում լուծել խնդիրը:

Արդեն մեկ օր է ինչ ճանապարհը փակ է, իսկ տնօրենի զանգերին այլևս չեն պատասխանում:

Արա դուք ոչ Աստված ունեք ոչ՝ Աստվածաշունչ»: