Առավոտյան աշխատանքի էի շտապում։ Կանգառն էի, ու վերջապես եկավ սպասված ավտոբուսը․․
Քանի որ ուշանում էի, միքիչ արագ էի քայլում, ու հաշվի առնելով թե ինչ եղանակա է Երևանում, դժվար թե պատկերացնել իմ վիճակը․․
Ավտոբուսում, թեպետ, այդքան էլ շոգ չէր, բայց միևնույն է շոգի զգացողությունը չէր անցնում, ու դա երևում էր նաև մյուս ուղեվորների վիճակից
Երկու-երեք կանգառ հետո, ավտոբուս մտավ երիտասարդ մի տղա՝ ձեռքերում երկու մեծ տոպրակ, պաղպաղակներով լի․․
Անկեղծ ասած այդ պահին մտածում էի թե երբ եմ իջնելու, որ մի պաղպաղակ գնեմ ու միքիչ զովանամ։ Բայց որքան մեծ եղավ իմ ու մյուսների զարմանքը, երբ երիտասարդը՝ ներկայանալուց, ու բարևելուց հետո, հանկարծ սկսեց տոպրակի մեջի պաղպաղակները հանել ու հյուրասիրել։ Սկզբում միքի անսովոր վիճակ էր, բայց Արմանի պնդումները ու մեր ծանրացած վիճակը ստիպեց, որ համաձայնենք ու չհրաժարվենք․․
Հետագա ամբողջ ճանապարհը՝ իրար հետ ասել խոսելով, կատակներ անելով անցավ․․․ Ու ի շնորհիվ այդ երիտասարդի քայլի, բոլոր ներկաների տրամադրությունը միանգամից բարձրացավ։ Մի պահ նույնիսկ մոռացանք շոգի մասին ու թեթևացած, դրական էմոցիաներով լիցքավորված սկսեցինք մեր օրը․․
Նման բան, թերևս, միայն մեր հայերին է հատուկ։ Եվ որքան մեծ էր ուրախությունս, որ քիչ էր մնում գրկեի այդ տղային ու շնորհակալության խոսքեր ասեի, բայց միքիչ քաշվեցի։ Մարդկությունը չի վերացել մեզանում, հայեր ջան։ Չհավատաք նրանց, ովքեր անուն են կպցնում մեր ազգին։ Հայը Արմանն է, ում համար սովորական բան էր բոլոր ուղևորներին, վարորդին պաղպաղակ հյուրասիրելը․․ Պատմությունը Lifeblog.am-ի է ուղարկել մեր հետևորդներից՝ Աննա Պետրոսյանը․․Կիսվենք, այս բարի պատմությամբ, գուցե Արմանը տեսնի ու գոնե այսպես մեր երախտիքի խոսքը տեղ հասնի նրան․․