Աշխարհահռչակ շախմատիստը՝ խայտառակել է Բաքվին։ Ինձ համար ուղղակի զզվելի էր այն, որ․․․

11839

Աշխարհի առաջատար շախմատիստներից ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան դժգոհել է Բաքվում անցկացվող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության պայմաններից՝

Նա, մասնավորապես, դժգոհել է հյուրանոցում ջրի բացակայությունից։ «Ես վերջապես Բաքվում եմ՝ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար, սակայն ո՛չ լվացարանից, ո՛չ ցնցուղից ջուր չկա՝

Հրաշալի մեկնարկ»,- գրել է Նակամուրան թվիթերյան իր էջում։ Ըստ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների՝ Նակամուրան Բաքվի Մարիոթ Բուլվար հյուրանոցում է իջևանել՝

Նա ասել է, որ Բաքվում խայտառակություն է։ Հավելենք, որ օրերս տեղեկություններ տարածվեցին, որ Նակամուրան ամուսնացել է իրանահայ Ատուսա Պուրքաշյանի հետ՝

Նա նույնպես գրոսմայստեր է, երկար տարիներ ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Ի դեպ, Հայաստանի շախմատիստները, թեպետ ունեցած ուղեգրերին, չեն մասնակցում Բաքվի մրցաշարին։ Էմմա Չոբանյան