Բաքուն հերթական անգամ դիմել է սադրանքի՝
Պաշտոնական Բաքուն պահանջել է «Հայաստանի կողմից իբրև թե խաբված երկրներից և միջազգային կազմակերպություններից»՝
հարգել իր ինքնիշխանությունն ու «տարածքային ամբողջականությունը», չմիջամտել երկրի «ներքին գործերին և վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը»՝
Արցախը նախորդ դեկտեմբերից շրջափակման մեջ պահող Ադրբեջանի արտգործնախարարությունը հայկական կողմի ուղղությամբ հերթական անգամ իր մեղադրանքներն է ուղղել, նշել, թե իբր ապահովել է Հայաստանի բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ զորախմբի անցումը սահմանային անցակետով՝
Բաքուն կրկին հերքել է Լեռնային Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները, ասելով, թե հուլիսի 26-ին բեռնատարները ՀՀ կառավարությունն առանց թույլտվության են ուղարկվել «Ադրբեջանի տարածք»։