Արտшկщրգ դեպք ՀՀ-ում․ Գпրգ լվшնшլпւց երիտասարդ կինը մшհшցшվ․ Մանրամասները ստորև՝
Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ հուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում՝
Ժամը 13:20-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել՝
Որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ, 49-ամյա Հերիքնազ Մ.-ի դին՝
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրենց տան բակում ջրամղիչ շարժիչով գորգ լվանալու ընթացքում, շարժիչի էլեկտրական լարը ջրի մեջ ընկնելու հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է՝
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ