Մի աղքшs մшրդ իր sшն դռшն մոտ նusшծ արsшuվում է… Առшկ՝ մերժելու մшuին

641

Մի աղքшs մшրդ իր sшն դռшն մոտ նusшծ արsшuվում է… Առшկ՝ մերժելու մшuին

Երբ մերժում ես (առակ)… Մի աղքատ մարդ իր տան դռան մոտ նստած արտասվում է: Աստծո հրեշտակը մարդու կերպարանքով հայտնվում է, հարցնում.

-Ինչո՞ւ ես շարունակ արտասվում:
Աղքատ մարդը պատասխանում է.
-Աստծուն խնդրեցի, որ ինձ գոնե փոքր քանակով թանկարժեք գանձեր ուղարկեր, որպեսզի կարողանայի պարտքերս փակել, քանի որ պարտատերերը գալու են և տունս իմ ձեռքից վերցնելու են, բայց Աստված մերժեց ու չօգնեց…

Հրեշտակն ասում է.
-Քիչ առաջ մի ծերունի՝ ուսին մի մեծ պարկ, եկավ քեզ մոտ և առաջարկեց իր պարկը քեզ նվիրել, բայց մերժեցիր՝ ասելով, թե շնորհակալություն, այդ հին ու կարկատած պարկն ինձ հարկավոր չէ…

Աղքատ մարդը տարակուսանքով ասում է.
-Մերժեցի, քանի որ սպասում էի, որ Աստված ինձ թագավորական մի հեծյալի միջոցով թանկարժեք գանձեր պիտի բերեր, իսկ այդ անշուք, աղքատ ծերունու պարկն ի՞նչ էի անելու:

Հրեշտակն ասում է.
-Ո՛վ անմիտ մարդ, այդ մարդուն Աստված էր ուղարկել, այդ ծերունին հմուտ ադամանդագործ է, և մեծ պարկն ամբողջովին թանկարժեք, տարատեսակ ադամանդներով է լեցուն…

իմաստո՛ւն, ուշադի՛ր եղիր, թե Աստված քեզ ինչ է ուղարկում, հակառակ դեպքում՝ շատ ուշ կլինի… և քանի դեռ ուշ չէ, գնա և քեզ ուղարկված գանձերը վերցրու…