ԱՄՆ ներկայացուցիչը հաղթել է «Միսս տիեզերք» մրցույթում

214

ԱՄՆ ներկայացուցիչ Ռ’Բոնի Գաբրիելը հաղթել է «Միսս տիեզերք» մրցույթում: Նա հաղթողի թագը ստացել է նախորդ «Միսս Տիեզերք»-ից՝ Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաազ Սանդուի ձեռքից։

Ֆիլիպինցի ամերիկուհին առաջ է անցել վենեսուելացի Ամանդա Դուդամելից, ով զբաղեցրել է երկրորդ տեղը։

Երրորդ տեղը զբաղեցրել է Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Անդրեյնա Մարտինեսը: