«Տեսլական» հաղորդման հյուրն էր Արփինե Բեկջանյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
90-ականներին նա համարվում էր համարձակ և սեքսուալ երգչուհի։ Չգիտես ինչու, ինչպես ինքն է ասում ՝«ժամանակին բոբո ձյաձյաները փակեցին նրա օդերը և արեցին ամեն ինչ, որպեսզի նրան վերացնեն»։ Հայտնվեց սև ցուցակում և միակ ելքը հայրենիքը լքելն էր։
Սև օրերի, դաժան ապրումների և այն ամենի մասին ինչ տեղի է ունեցել նրա կյանքում Արփինեն պատմեց.
«Գոյություն ուներ կոնկուրենցիա։Այդ կոնկուրենցիայի հետևանքի զոհերը ես էի և ինձ պես շատ ու շատ երգիչ երգչուհիներ։ Պահա գալիս, որ ուզում ես ուղղակի փակես այդ էջը։ Մարդիկ, ովքեր ունեին մեծ հնարավորություն և իրենց սուրը կտրում էր ամեն տեղ, կարողացան երաժշտական ինդուստրիայի մեջ մի մեծ դուռ կողպել։ Այդ մարդիկ վերաբերվում են շոու բոզնեսին և քաղաքականության միջոցով կարողացան այդ քայլն անել։ Սկսեցին քաղաքականացնել մեզ և անվանեցին լևոնականներ։ Մեզ ոչ մեկ չէր հովանավորում։ Հիմա ավելի դաժան բան է տեղի ունենում։ Երգարվեստում գլուխ են բարձրացնել հնդկաթուրքական, հնդկաարաբական, հնդկաեսիմինչական մլավոցներն ու վայնասունները։ Համաճարակի նման տարածվելա ողջ հայության մեջ»։
Աղջկա հետ տեղափոխվելով ԱՄՆ՝ Հայաստանում թողեց ամուսնուն և որդուն։ Այդ շրջանի մասին խոսելը դժվար է երգչուհու համար.
«Ամեն անգամ հուզվում և լցվում եմ… Մի քիչ էստեղ ես ապրում ,մի քիչ էնտեղ` քոչվորի նման։ Մտածում էի գալու եմ երգեմ, բայց ռեստորանային ֆորմատա հիմնականում և լրիվ ուրիշ բանա իրենից ներկայացնում։ Իմ նպատակը տղայիս կցելն էր մեզ։ Որոշակի սխալմունք էր տեղի ունեցել, երբ խաղարկվել էր գրին քարտը։ Այդ սխալմունքի պատճառով ժամանակավոր կիսվեցինք՝ մինչև, որ տղայիս փաստաթղթերը ստացվեցին։ Ամենաուժեղ հարվածը ընկերության առումով էր։ Ես ունեցել եմ էստեղ շատ հարազատ դարձած մեկին և ստիպված բաժանվեցի իրանից ՝մեր ընկերությունը խզվեց։ Շատ լացել եմ, բայց հիմա բաց եմ թողել…»։
Որդուն 5 տարի չտեսավ։ Կարոտից ու մայրիկին սպասելուց` տղան ունեցավ որոշակի խնդիրներ.
«Իրա պահվածքը, վերաբերմունքը փոխվեց շրջակա աշխարհի նկատմամբ։ Գիշերները չէր կարողանում քնել, արթնանում էր,վեր էր թռնում։ Հոգեպես երեխան սթրեսի էր ենթարկվել՝ նստվածք տվեց դա։ Կրկնապատկվեց մեղավորությունը իր հանդեպ, որ զգում էի: Շատ եմ լացել,բայց էնպես որ աղջիկս չտեսնի և պինդ լինի»։