Դավիթաշենի կամրջի տակ 35-40 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

Միացրեք մեզ Youtube-ում

Մարտի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:
Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու դի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am