Որտեղ և ինչ պայմաններում են ապրում Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննա Դաբաղյանը

Միացրեք մեզ Youtube-ում

StarNews-ն այս անգամ հետևեց «Չէին սպասում» հաղորդմանը, որը այցելել էր Գուրգեն Դաբաղյանի բնակարան։

Գուրգենը խոսեց երաժշտության ՝ժանրի ընտրությունից, գործունեության բավականին երկար դադարից .

«Ինձ ոչ մեկ չի համոզել, ասել կամ առավելևս ստիպել, որպեսզի ես երգեմ այդ երգերը։ Մանկուց մեր ընտանիքում հնչել են ժողովրդական, աշուղական երգեր։Մեր Դաբաղյանները լավ երաժշտական են։ Ով ծանոթ է մարդու ֆիզիոլոգիային՝գիտի,որ հատկապես տղաների մոտ գալիս է մի տարիք, երբ սկսվում է հասունացման, ձայնափոփոխման շրջանը չի կարելի երգել՝ չի էլ ստացվում։ Դա տևում է մի քանի տարի 3,4,5` նայած ում մոտ ինչքան։Պետք է ուղղակի  սպասել և հետո շարունակել երգել»։

Զրույցի հաջորդ մասում Գուրգեն Դաբաղյանը սիրաշատ երգ կատարեց, որը հայացքով ու ձեռքի կանչող շարժումով «նվիրեց» սիրելիին, իսկ թեման արդեն գեղեցիկ անցումով հասավ  սիրուն։

Չնայած  Դաբաղյանի կինը ՝Իննան, նախապես խնդրել էր, որ քիչ խոսի, բայց` անկախ ամեն ինչից, անդրադարձ  եղավ իր այս պահի զբաղվածությանը.

«Այս պահին զբաղվում եմ միայն երեխաներով, բայց մեկ տարի առաջ ավարտեցի համալսարանս։ Սովորում էի Ռուսաստանում, դրա համար շուտ-շուտ գնում ու գալիս էի»։

Գուրգեն Դաբաղյանը ապրում է բավականին մեծ, ընդարձակ բնակարանում, որը գտնվում է լավ թաղամասում։ Միայն երգչի կարիերայով հնարավո՞ր է ունենալ այսպիսի տուն, թե՞ իրեն օգնել են.

«Իհարկե հնարավոր է։ Հատկապես, եթե ունես երկար տարիների հաջող կարիերա։ Մի քանի նույնիսկ և ավել կարելի է ունենալ։ Դա նորմալ է և շատ լավ, որ երգիչը կարողանում է իր մասնագիտությամբ վաստակի և նորմալ պայմաններում, չասենք շքեղ, բայց նորմալ  ապրի»։

Իննային օգնե՞լ է արդյոք ընտրության հարցում, որ ամեն դեպքում Գուրգեն Դաբաղյանը հայտնի, սիրված, ճանաչված անձնավորություն է, թե դա նրան չի հետաքրքրել և առաջինը  բացահայտել է Գուրգենի ներաշխարհը.

«Ինձ օգնեց այն, որ հայրիկիս հետ մոտ էր։ Հայրս շփում  ունեցել է և շատ էր գովում։ Հավանել էր և ասում էր, որ լավ տղա է»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am