Այսօր տեղի ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը` Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում․ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ`բարեկամներ, ընկերներ, համակիրներ, մարդիկ, ովքեր ցավում են երիտասարդ պատգամավորի անժամանակ մահը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նույնպես ներկա էր, ով՝ խոսելով ընկերոջ մասին, չթաքցրեց հուզմունքը։
Նա նշեց, որ Մհեր Սահակյանը եզակի հայ ու ընկեր էր։