Ինչպես հայտնել ենք, Տիգրանաշենի ձորում հայտնաբերվել է երեկվանից անհետ կորած համարվող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի դին: Նա ծնվել է 1988թ. հունվարի 30-ին Երևանում: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2016 թվականից ՀՅԴ անդամ է եղել: 2021-2022թթ-ին եղել է ԱԺ պատգամավորի օգնական՝ հասարակական հիմունքներով: 2022թ. դեկտեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Ամուսնացած էր, ուներ երեք զավակ: |
Մհեր Սահակյանը 37 տարեկան էր, 3 երեխաների հայր
