Լոս Անջելեսի հրդեհների հետ կապված կասկածյալ կա. մանրամասներ

Միացրեք մեզ Youtube-ում

Լոս Անջելեսում զանգվածային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզման պատճառով: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին: Այս մասին հայտնում է տեղական հեռուստատեսությունը։

Ձերբակալվածի ինքնությունը չի հաղորդվում։ Չկա նաև հրկիզմանը տղամարդու մասնակցության պաշտոնական հաստատում։

Կալիֆոռնիայի ավերիչ անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 10-ի: Դատաբժշկական փորձագետներն ասում են, որ կարող են ավելի շատ մահացածներ լինել, բայց դա հայտնի կդառնա միայն փլատակների մաքրումից հետո:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am