Ռեժիսոր Ելենա Արշակյանն ինստագրամյան իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում մոլեգնող անտառային հրդեհներին:
«Իմ ընկերներ, սիրելի մարդիկ, ովքեր անհանգստանում էին իմ ու աղջկաս համար, ասեմ՝ մենք արդեն Հայաստանում ենք: Բայց Լոս Անջելեսում են մեր ընկերները, հարազատները և հայրենակիցները: Հուսանք այս արհավիրքը շուտ կավարտվի»,- ինստագրամի սթորի բաժնում գրել է Ելենան:
Նշենք, որ Ելենա Արշակյանն ԱՄՆ էր մեկնել, որտեղ դեկտեմբերին կայացել էր «Նոր տարվա կինո» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: