«Մարդկանց մոտ չարությունը շատացել է»… Ինչ է պատահել Քրիստինա Եղոյանին
Աշոտ Ղազարյանի հյուրը դերասանուհի, երգչուհի՝ Քրիստինա Եղոյանն էր։
StarNews-ը հետևեց զրույցին։
Խոսելով զբաղվածության մասին` Քրիստինան ասաց.
«Ես երկու տարի է կորել եմ, բայց հանդիսատեսը երբեմն մոռանում է, որ ես այդ երկու տարում 2 երեխա եմ հասցրել ունենալ։ Այնպես ստացվեց, որ հիմնական լռելուս պատճառը դա է»։
Քրիստինա Եղոյանը ցանկացավ խոսել մարդկանց չարությունից,որը հիմա գերակշռում է.
«Մարդկանց մոտ չարությունը կամ միշտ է եղել, կամ հիմա շատացել է։ Խորհուրդ կտամ, որ ամեն ինչին ավելի դրական նայեն։ Ցավալի է, որ երբեմն շատ են չարանում իրար նկատմամբ։ Վատին վատով պատասխանել պետք չի, որովհետև դու էդպես ինքդ էլ վատն ես դառնում»։
Հաճախ Քրիստինային ասոցացնում են իր «Ֆուլ հաուս»-ի կերպարի ՝ Զառայի հետ։ Նա այս մասին խոսեց և հիշեց մի զավեշտալի դեպք.
«Շատ են հարցնում ինքն իրականում տենց՞ է: Ինձ մտերիմ մարդիկ գիտեն, որ այդ աննորմալ իրավիճակներն իմ մոտ կան՝ իհարկե իմ շրջապատում։ Հիշում եմ,որ Հայաստանում տարիներ առաջ ծննդյան միջոցառումները տանն էին անում։ Սառնարանում, երբ տեղը չէր հերիքում տորթը կամ մի քանի բան, հարևանի տուն էին տանում։ Ես բկլիկ էի մի քիչ: Մեր սառնարանում տորթ էին պահել, որ երեկոյան վերցնեն։ Ես ինձ գժի տեղ դրեցի`իբրև թե չհասկանալով դա ինչ տորթ է, կտրեցի ու ահագին կերա»։