Կանխատեսվում է 40 մլն մարդու մաh`այս դեղերի ընդունման պատճառով

Միացրեք մեզ Youtube-ում

Մոտ 40 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կարող է մահանալ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության պատճառով` առաջիկա 25 տարիների ընթացքում: Այս մասին հայտնում է Guardian-ը՝ վկայակոչելով Անգլիայի նախկին գլխավոր բժիշկ Սալի Դեյվիսին։

«Մոտ մեկ միլիոն մարդ ամեն տարի մահանում է հակամանրէային միջոցների նկատմամբ դիմադրողականության պատճառով, և այս ցուցանիշը կբարձրանա առաջիկա 25 տարիների ընթացքում, դա իսկապես սարսափելի է», — ասել է բժիշկը:

Պարբերականը գրում է, որ, ըստ գիտնականների, մինչև 2050 թվականը հակամանրէային դիմադրողականությունից մահացության մակարդակը կկրկնապատկվի։ Մասնավորապես, առաջիկա 25 տարիների ընթացքում գրեթե 40 միլիոն մարդ կմահանա առաջացող սուպերբակտերիաների պատճառով, ընդ որում տարեց մարդիկ առանձնակի վտանգի տակ են:
Դևիսն ասում է, որ 70-ից բարձր մարդկանց շրջանում մահացության մակարդակը 1990 թվականից ի վեր աճել է 80%-ով, քանի որ բնակչության ծերացման հետ մեկտեղ ավելի շատ մարդիկ են տառապում քրոնիկ հիվանդություններից, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում բակտերիաների նոր տեսակների նկատմամբ:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am