Իրինա Հարությունյանի տարվա լավագույն օրն ու ամանորյա շքեղ ֆոտոշարքը

Միացրեք մեզ Youtube-ում

Ամանորյա բլից հարցեր`երգչուհի Իրինա Հարությունյանի հետ:

Տարվա լավագույն օրը, որը կմտաբերեք:

Լավագույն օրերից մեկը «Բուֆի» կենտրոնի բացումն էր,որն իր մեջ ներառում է շների ու կատուների հյուրանոց, և փոքրիկ խանութ սրահ:

 

Տարվա վատագույն օրը հիշու՞մ եք:

Ես առհասարակ լավատես եմ՝ վատ օրերը չեմ հիշում երբեք:

Ինչ տվեց 2024-ը, ինչ փոխվեց Ձեր կյանքում:

Ավելի շատ գործնական էր ինձ համար, սկսեցի ակտիվ աշխատել իմ յութուբյան ալիքի վրա, ինչը շարունակական է լինելու:

Ընդհանուր առմամբ դրակա՞ն էր տարին, թե՞ բացասական:

Ընդհանուր առմամբ դրական տարի էր ու փառք Աստծո, որ որևէ հարազատի կորուստ ու դժբախտ պատահար չունցա:

 

 

 

Ինչպես եք նշում Ամանորը յուրաքանչյուր տարի: Այս տարի ինչպես և որտեղ եք  նշել:

Առանձնահատուկ եմ նշում՝ յուրաքանչյուր տարի ինձ համար տարբեր է լինում, այս տարի 00:00-ին եղել եմ բեմում, ինչի համար շատ ուրախ եմ:

Ամանորյա սեղանի ամենասիրելի ուտեստը:

Առանձնացնել չեմ ցանկանում, քանի որ ինձ գրավում են ոչ թե ուտելիքներն, այլ ընդհանուր տոնական ու ավանդական իրավիճակն ու ընտանեկան ջերմ ու տաք մթնոլորտը:

 

Որոնք են սպասելիքները 2025 թվականին:

Շատ սպասելիքներ ունեմ 2025-ից, ուզում եմ նշել, որ ուրախացնելու եմ բոլոր նրանց, ովքեր ինձ շատ են սիրում և տխրեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր այդքան էլ շատ չեն սիրում:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am