Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հայտնում է․ «Տեղեկացնում ենք, որ ֆեյսբուքյան որոշ էջերով տարածվում են կեղծ լուրեր, թե իբր հանրապետական ծննդատանը ծննդկան է մահացել։
Պաշտոնապես հայտնում ենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
21 տարեկան ծննդկանը մահացել է Երևանի մեկ այլ ծննդատանը, և ոչ Հանրապետական ծննդատանը»։