Կործանվել է Մուան թռչող Boeing 737-800 ինքնաթիռը. հաղորդվում է 151 զոհի մասին

Միացրեք մեզ Youtube-ում

Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և կործանվել. հայտնում է Yonhap գործակալությունը։

Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել առավոտյան ժամը 9.07-ի սահմաններում: Խոսքը Jeju Air 7C 2216 չվերթի մասին է՝ Բանգկոկից Մուան:

Ինքնաթիռում եղել է 181 մարդ, այդ թվում՝ ուղեւորներ և անձնակազմի անդամներ։

Նախնական տվյալներով` ինքնաթիռը թռչունների է բախվել:

Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 151-ի. հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am