«Արդեն 48 ժամից ավելի է՝ Պտղնիում լույս չկա, ոչ ոք չի արձագանքում»,- այս մասին Oragir.News-ին տեղեկացրեց Պտղնիի բնակիչներից մեկը։
Քաղաքացին մեզ տեղեկացրեց, որ ՀԷՑ-ից իրենց անհասկանալի պատասխաններ են տալիս, իսկ ավելի ուշ հեռախոսներն առհասարակ անջատում են։
«Տարածքայինի պետը չի պատասխանում առհասարակ, այստեղ ջուրը հոսանքով է, տներում սառնամանիք է, ո՛չ լույս կա, ո՛չ ջուր, անհնար է ջեռուցել»,- նշեց քաղաքացին։
Oragir.News-ը փորձեց թեմայի վերաբերյալ ՀԷՑ-ից պարզաբանում ստանալ, սակայն մեր հեռախոսազանքերը անպատասխան մնացին։