«Եթե ​​Հայաստանը չընդունի դին, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում»․ նոր մանրամասներ՝ Ստեփանակերտում մահացած կնոջ վերաբերյալ

Միացրեք մեզ Youtube-ում

Եթե ​​Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դին, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ հայտնել են Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական ​​հանձնաժողովից:

Հիշեցնենք, որ 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 23-ին։Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ Կինն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վախճանվել է հոկտեմբերի 20-ին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am