Անհետ կորածների հարազատների հետ ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն

Միացրեք մեզ Youtube-ում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր Ազգային ժողովում ընթացել  է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը։  Այս րոպեներին ունենք թարմացված տեղեկություններ այն մասին, որ հանդիպումն ավարտվել է:

ԱԺ մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը Auroranews-ին հայտնել է, որ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ:

Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ վաղը անհետ կորածների հարազատները կհանդիպեն նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ:

Հիշեցնենք՝ անհայտ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am