«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է՝ նախնական արդյունքները ցույց են տվել, որ չորեքշաբթի Ղազախստանում կործանված ընկերությանը պատկանող օդանավն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտության» է ենթարկվել։ Այս մասին գրում է Reuters-ը։ Այսօր ավելի վաղ Ռոսավիացիայի ղեկավար Դմիտրի Յադրովը հաստատել էր, որ երբ ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք է կատարել Գրոզնիի օդանավակայանում, քաղաքը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։ «Ուկրաինական անօդաչուներն ահաբեկչական հարձակումներ են իրականացրել Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Այդ կապակցությամբ Գրոզնիի օդանավակայանի տարածքում մտցվել է «Գորգ» (փակ երկինք) ռեժիմ, որը նախատեսում է բոլոր ինքնաթիռների անհապաղ հեռացում նշված տարածքից»,- ասել էր նա։
Կիսվել սոց․ ցանցերում ՝
Այս թեմայով ՝