Երևանում բախվել են 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ

Միացրեք մեզ Youtube-ում

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Թևոսյան-Աշոտ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 45 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ավտոբուսը սպասարկում է Դավիթաշեն-Նորք Մարաշ երթուղին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am