Վերջին շրջանում Երևանից Բաքու կատարած չվերթների թիվը

Միացրեք մեզ Youtube-ում

Վերջին 5 տարում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել է 66 չվերթ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

2024 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ Երևանից Բաքու իրականացվել է չարտերային չվերթ՝ պատվիրված միջազգային ընկերության կողմից։

«Վերջին հինգ տարիների ընթացքում՝ սկսած 2020 թվականից, միջազգային պատվիրակությունների տեղափոխման նպատակով Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ 66 պետական չվերթ է իրականացվել», — մասնավորապես պարզաբանել են նախարարությունից:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am