Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բանավեճ սկսելուց առաջ նախ պայմանավորվեք, թե արդյոք նույն կերպ եք հասկանում բառերը, որ օգտագործում եք. ասում էին հին հույն իմաստունները:
Փաշինյանն ասում է, որ 94-ից բանակցում էին Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այս մի նախադասությունը արդեն մի քանի պարզաբանման կարիք ունի: Կարելի է բանակցել վերադարձնելու մասին մի դեպքում, եթե Արցախը անջատվել էր Ադրբեջանից: Դա մեկ: Նա փաստորեն պնդում է, որ Արցախը անջատվել էր: Իհարկե, անջատվել էր, դրա իրավական հիմքը Արցախի հանրաքվեներն էին ու ՀՀ անկախության հռչակագիրը, որոնց դեմ պայքարում է այսօր միայն Նիկոլ Փաշինյանը, Ալիևի պահանջով: Դա ֆիքսենք, որ նա ընդունում է, որ Արցախը անջատվել էր:
Հաջորդը: Եթե բանակցում էին վերադարձնելու մասին, բայց չէին վերադարձրել, ուրեմն դեմ են եղել բանակցային այդ տրամաբանությանը և պայքարել են դրա դեմ: Բանակցելը մի բան է, բանակցածն իրականացնելը` այլ: Մինչև այսօր Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցում են, թե ոնց լուծեն միջազգային հարցերը, բայց դա չի նշանակում, որ ով ումից ինչ պահանջեց, մյուս կողմը դա խելոք պետք է անի: Տեր-Պետրոսյանը բանակցել է, այո, վերադարձնելու շուրջ, քանի որ դա է պարտադրվել, բայց երբ պետք է դրա տակ ստորագրեր, վետո դրեց Լիսաբոնում` ասելով, որ Հայաստանը կընդունի միայն այն լուծումը, որը ընդունելի է Արցախի համար: Նա հրաժարվեց վերադարձնել:
Եվ նրա սահմանած այդ ուղենիշը, որոշ շեղումներով, բայց պահպանվել է մինչև 2020-ը, երբ Փաշինյանը հիմնովին դա քանդեց: Այս պարզ բանը չհասկանալը, նշանակում է, որ կամ մարդը տգետ է, կամ գիտակցված խաբեբա կամ թշնամու կողմն անցած սուբյեկտ: Ոչ մի դեպքում էլ չկա արդարացում, հատկապես որ Արցախը Ադրբեջանի կազմում վերջնականորեն ճանաչելու միայն մեկ փաստաթուղթ կա ու այդ փաստաթղթի տակ կա 4-ից միայն մեկի ստորագրությունը: Մնացածը ավելի մանրամասն մեկ այլ առիթով:
Առայժմ արձանագրենք, որ Հայաստանում գործում է մի իշխանություն, որ ոչնչացնում է պետականության հիմնադրույթները` պարարտ հող ստեղծելով Արցախից հետո արդեն Հայաստանը Ադրբեջանի կազմ մտցնելու օրակարգի համար: Դրա վկայությունն է նրա ակտիվ ջանքերով Հայաստանին արդեն դեմ տրվող «արևմտյան ադրբեջան» երևույթը:
Փաշինյանի բանկա-բութուլկաներին պետք է ընդամենը հարցնել` Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի օրոք Ալիևի բերանից լսե՞լ եք «արևմտյան ադրբեջան» արտահայտություն երբևէ ու դա երկրորդի երեք նախագահներից որևէ մեկը: Եթե չէ, ուրեմն գնացեք հող կերեք, մինչև հասկանանք ինչ ենք անում»։