Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ՓԲԸ-ին պատկանող ինքնառիթի կործանման մասին լուրերից հետո սկսել են ապամոնտաժել տերմինալում տեղադրված ամանորյա եղևնին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, վթարի է ենթարկվել ղազախական Ակտաու օդանավակայանի մոտ՝ Ակտաու քաղաքի մոտ 3 կմ հեռավորության վրա։
Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Նախնական տվյալներով՝ նրանցից 37-ը Ադրբեջանի, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ են։
Ներկայիս վարկածով՝ ավիավթարի պատճառը թռչունների երամի հետ բախումն է եղել։ Ինքնաթիռում արտակարգ իրավիճակի պատճառով հրամանատարը որոշել է գնալ այլընտրանքային օդանավակայան՝ Ակտաու: Ավելի ուշ ինքնաթիռը բախվել է գետնին և պայթել: