Պատրաստվեք. փոթորիկ է լինելու

Միացրեք մեզ Youtube-ում

Երկիր մոլորակի վրա տեղի կունենա մագնիսական փոթորիկ՝ Արեգակի վրա տեղի ունեցած ուժգին բռնկումների հետեւանքով։ Այս մասին հայտնում է «Ֆոբոս» կենտրոնի գիտաշխատող Միխայիլ Լեուսը։ Համաձայն հրապարակման, Արեգակի՝ հարաբերականորեն ցածր ակտիվության փուլը մոտենում է ավարտին։ Նախօրեին առավոտյան Արեգակի վրա նկատվել է միջին դասի ուժգնության բռնկում, սակայն իր ինտենսիվությամբ այն մոտ է եղել առավելագույն դասին։

Ըստ կանխատեսումների, արեւապսակային զանգվածի արտանետումը մեր մոլորակին կարող է հասնել դեկտեմբերի 25-ի օրվա երկրորդ կեսին։ Մոսկվայի ժամանակով 15․00-ին կսկսվի մագնիսական փոթորիկ մեր մոլորակի վրա, որը կլինի G1-G2 դասի։ Այն կտեւի ութից տասը ժամ։ Չի բացառվում, որ հնարավոր լինի տեսնել բեւեռափայլի երեույթը՝ ավելի բարձր լայնություններում։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am