«Ապեր, ասֆալտից ի՞նչ կա, սուբվենցիա չեք տալի՞ս»․ Արմեն Հովասափյան

Միացրեք մեզ Youtube-ում

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական դիսկուրսից դուրս առավոտ բարլուսով մի բան ասեմ:

 

Եթե կհիշեք՝ դեկտեմբերի 22-ին գրել էի, որ Վանաձոր-Ալավերդի Մ6 մայրուղու 42-րդ կմ-ում ճամփեզրը փլուզված է: Անցել է 3 օր. այսօր 7:18 անցա նույն հատվածով՝ ոչ մի փոփոխություն, պարեկները նույն դիրքով հերթապահում էին փլուզված հատվածում, նույն արգելապատնեշը դրված էր, ասֆալտն ու տակի գրունտը՝ փլված: Հիմա, փոխանակ իր պարտականություններով զբաղվի, Նիկոլ կոչվածը «քվազիբանավեճ» է խաղարկում ու ձևական շոու սարքում:

 

Ապեր, ասֆալտից ի՞նչ կա, սուբվենցիա չե՞ք տալիս»:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am