ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հաշվառված է Փաշինյանի 3-րդ մասի հայտնի բնակարանում։
Oragir.News-ը ՀՀ ընտրողների ռեգիստրում ֆիքսեց, որ Փաշինյանի՝ 3-րդ մասում գտնվող բնակարանում հաշվառված են Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը և Կիմա Մկրտչյանը, վերջինս Աննա Հակոբյանի մայրն է։
Հատկանշական է, որ մամուլում խոսակցություններ կային, որ այս բնակարանում ծնողներից առանձին բնակվում է Աշոտ Փաշինյանը, սակայն նա այս հասցեում հաշվառված չէ։
Ուշագրավ է, որ 7 անշարժ գույք հայտարարագրած «երկրի թիվ 1 անեձագի» տիտղոսին արժանացած Հրաչյա Հակոբյանը իրեն պատկանող բնակարաններում կամ տներում չէ հաշվառվել, այլ փեսայի տանը։
Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Հրաչյա Հակոբյանի հետ, բայց նա հեռախոսազանգերին չպատասխանեց։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակավ, այդ թվում՝ մամուլի ասուլիսների ժամանակ, հայտարարել է, որ վաճառում են 3-րդ մասի իրենց բնակարանը, բայց ինչպես երևում է, դեռևս չի հաջողվել այն վաճառել։