«Բարսելոնա»-ի լեգենդները կրկին հաղթել են «Ռեալ»-ի լեգենդների թիմին

Միացրեք մեզ Youtube-ում

«Բարսելոնայի» լեգենդների թիմը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է հանդիպել Մադրիդի «Ռեալի» լեգենդներին։

Առաջին խաղում «կապտանռնագույնները» հաղթել էին Տոկիոյում։ Այս անգամ ջախջախիչ հաղթանակ է գրանցվել Հոնկոնգում՝ 5:2:

Խաղադաշտում են գտնվել մի շարք լեգենդներ՝ այդ թվում Չավին, Կասիլյասը, Անրին, Ռոբերտո Կառլոսը և ուրիշներ։ Հանդիպման հերոսը դարձել է Դավիդ Վիլյան, ով հեթ-տրիկ է գրանցել։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am