40 հետցնցում երկրաշարժից հետո. հետցնցումները շարունակվում են

Միացրեք մեզ Youtube-ում

Գիշերը երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի կողմիղ օկուպացված Քարվաճառից 30 կմ հարավ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում` Ջերմուկում՝ 4-5 բալ, Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՆԳՆ–ից MediaHub-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ երկրաշարժին հաջորդել է 40 հետցնցում, որից ամենաուժեղը ունեցել է 3․2 մագնիտուդ։ Հետցնցումները շարունակվում են։

«Երկրաշարժի էպիկենտրոնը հարում է Փամբակ, Սևան, Սյունիքի խզվածքային գոտու Խոնարհասարի սեգմենտին, որտեղ անցյալում տեղի ունեցած ամենաուժեղ՝ 7․1 մագնիտուդով երերկրաշարժը տեղի է ունեցել 1406թ։ Նշենք նաև, որ ՆԳՆ փրկարար ծառայության իրականացրած միջոցառումներով պարզվել է, որ այս պահի դրությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում երկրաշարժի հետևանքով վնասներ չեն գրանցվել»,– նշեցին ՆԳՆ–ից։

Մարիաննա Արամյան

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am