11 զոհ, 60 վիրավոր՝ Գերմանիայում Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած վրաերթի հետևանքով

Միացրեք մեզ Youtube-ում

Հրապարակվել է Գերմանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառում իր BMW-ով տասնյակ մարդկանց վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողի ձերբակալման պահը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ:

«Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ավտոմեքենայի վարորդը մխրճվել է ամբոխի մեջ»,– նշում են ԶԼՄ–ները:

T-online պորտալի տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, ևս 60-ը՝ վիրավորվել։ Միաժամանակ, ըստ լրատվամիջոցների, վրաերթն իրականացրել են երկու ավտոմեքենաներ։

Նահանգի կառավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am