Ամերիկյան Gameto բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է աշխարհում առաջին երեխայի ծննդյան մասին, որը բեղմնավորվել է կնոջ մարմնից դուրս գտնվող ձվաբջջից: Դա հնարավոր է դարձել Gameto-ի կողմից ստեղծված Fertilo տեխնոլոգիայի շնորհիվ, հայտնում է կազմակերպության կայքը։
Երեխան ծնվել է Պերուի մայրաքաղաք Լիմայի «Սանտա Իզաբել» կլինիկայում։
Fertilo-ն օգտագործում է լաբորատոր պայմաններում ստեղծված երիտասարդ ձվարանների օժանդակ բջիջները՝ վերստեղծելու համար ձվի հասունացման բնական գործընթացը: Այս մոտեցումը փոխարինում է սովորական ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորում) պրոցեդուրաներում պահանջվող հորմոնալ ներարկումների 80%-ին: Այսպիսով, բոլոր ընթացակարգերի տևողությունը կրճատվում է մինչև երեք օր:
Gamrto-ի ներկայացուցիչները պնդում են, որ ձվի հասունացումը մարմնից դուրս և հորմոնալ խթանումների նվազեցումը հեշտացնում է փորձը կանանց համար, ովքեր օգտագործում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ: