Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում շմոլ գազից թունավորման դեպք է արձանագրվել։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Գոռ Աշուղաթոյանը։«Ոնց որ «դվիժոկ» է միացրած եղել, չեն զգացել՝ ոնց է տուն լցվել։ 7-ն էլ մեկ ընտանիքի անդամներ են, նրանցից 3-ը երեխաներ են։ Զանգել եմ քիչ առաջ, հետաքրքրվել եմ, ամեն ինչ նորմալ է այս պահին»,-նշեց նա։ԲԿ-ից հայտնում են, որ ընտանիքի անդամների կյանքին վտանգ չի սպառնում։
Սպիտակի» ԲԿ են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից 3-ը երեխաներ են
