Նոր լուսացույցներ են տեղադրվել

Միացրեք մեզ Youtube-ում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են. «Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում երթևեկության անվտանգության բարելավման նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։

Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։

Փոփոխությունը համաձայնեցված է ՀՀ ՆԳՆ հետ»:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am