Նոյեմբերի 22-ին «Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում» ծնված երեխան, ծնունդից 2 օր անց՝ նոյեմբերի 24-ին մահանում է: Պատճառները մինչև այսօր շարունակում են մնալ չբացահայտված նորածնի ծնողների ու հարազատների համար: Մահացած նորածնի հորաքույրը «Այսօր» լրատվականի հետ զրույցում նշում է, որ հղիության 9 ամիսներին բժիշկները որևէ խնդիր չեն արձանագրել:Երեխայի ծննդից հետո էլ «Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում» հարազատներին փոխանցել են, որ երեխան առողջ է: Այդ դեպքում ինչպե՞ս է վրա հասել մահը. հարազատներին հուզող հարցը դեռ մնում է չպարզված:
Կիսվել սոց․ ցանցերում ՝
Այս թեմայով ՝