Մերձմոսկովյան օդանավակայանում ինքնաթիռ է պայթեցվել

Միացրեք մեզ Youtube-ում

Մերձմոսկովյան օդանավակայանում պայթեցվել է Ան-72 ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

Գերատեսչությունից պնդել են, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին: Նշվում է, որ ռուսական ինքնաթիռին պատճառված արժեքը կազմում է մոտ 4,5 մլն դոլար։

«ՀԳՎ-ն հիշեցնում է, որ ուկրաինացի ժողովրդի դեմ կատարված յուրաքանչյուր ռազմական հանցագործության համար կլինի արդար հատուցում», — հայտնել են գերատեսչությունից:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am