ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչության (FDA) տվյալներով՝ Frito-Lay ընկերությունը հետ է կանչել իր ամենահայտնի կարտոֆիլի չիփսերից մեկը, քանի որ այն պարունակում է կաթ, որը նշված չէ պիտակի վրա, հայտնում է NBC News-ը։
Lay’s Classic Potato Chips-ը, որը սպառողները կարող են ճանաչել իրենց ծանոթ լյումինեսցենտ դեղին փաթեթավորմամբ, հետ են կանչվում Օրեգոնում և Վաշինգտոնում, չորեքշաբթի հայտարարել է Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը: Անհասկանալի է, թե ինչպես է կաթը աղտոտվել, քանի որ չիփսի բաղադրիչների ցանկում կան կարտոֆիլ, բուսական յուղ և աղ:
«Կաթի նկատմամբ ալերգիա կամ զգայունություն ունեցող անձինք կարող են լուրջ կամ կյանքին սպառնացող ալերգիկ ռեակցիա ունենալ հետ կանչված արտադրանքը օգտագործելու դեպքում»,-ասված է հետկանչման ծանուցման մեջ:
Ընդսմին, կաթի խնդրի պատճառով ալերգիկ ռեակցիաներ չեն հաղորդվել, և ընկերությունը պնդում է, որ չիփսի այլ համերից և ոչ մեկը չի վնասվել, ասված է ծանուցման մեջ: Երկու նահանգների սպառողներին խորհուրդ է տրվում դեն նետել իրենց փաթեթավորումը և դիմել Frito-Lay-ի սպառողների հետ աշխատող բաժնի հետ: