Նախիջևանում. հայ-ադրբեջանական սահմանին, ականի վրա ադրբեջանական բանակի զինծառայող է պայթել: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վիրավոր զինծառայողն անմիջապես տարհանվել է հոսպիտալ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հավելել են գերատեսչությունում: