ChatGPT-ին այժմ կարելի է զանգահարել

Միացրեք մեզ Youtube-ում

ChatGPT-ն, որն առաջ առցանց տարբերակով էր, այժմ հասանելի է նաև հեռախոսով՝ 1-800-CHATGPT հեռախոսահամարով։ Այս մասին գրում է CNN-ը։

ԱՄՆ-ում օգտատերերը կարող են զանգել և զրուցել արհեստական ​​ինտելեկտի չաթ-բոտի հետ՝ առանց հավելված ներբեռնելու:

Այս նոր գործառույթը նախատեսված է նրանց համար, որոնք չունեն ինտերնետային կապ:

Սակայն կան, որոշ սահմանափակումներ․ կարելի է զրուցել միայն 15 րոպե։

Կա նաև WhatsApp տարբերակ, որը թույլ է տալիս օգտագործողներին հաղորդագրություններ ուղարկել բոտին:

OpenAI-ն չի բացահայտել՝ արդյոք հավաքվում են օգտատերերի տվյալները, սակայն զգուշացնում են, որ օգտագործողները պետք է համաձայնեն իրենց գաղտնիության քաղաքականությանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am