Սրտի տանիքներով» հաղորդման հերթական հյուրն էր Տիգրան Հարությունյանը։
Հաղորդման սկզբում Տիգրանն անկեղծացավ, որ ծնողների միասնությունը եղել է պարբերաբար.
«Ես ծնվել եմ բաժանումից հետո,երբ կրկին միացել են։ Պապայի հետ շատ չեմ շփվել։ Մանկական տարիքում ես իրեն չեմ հիշում, որովհետև ինձանից հետո էլի բաժանված են եղել։ Հետո նորից միացել են, երբ ես դպրոցական էի և արդեն գիտակցում էի։ Փորձում էի իրեն թողել իմ սիրտ, բայց ինչ-որ բան խանգառում էր։ Ես փորձել եմ ստեղծել նենց ընտանիք, որ այդ բաժանումները երբեք չլինեն ու իմ ձագուկը չզգա այդ բացը, սառնությունը, քամին…»:
Տիգրան Հարությունյանի մայրը դպրոցում եղել է ուսմասվար։ Լավագույն սովորողներին 6-րդ դասարանից ծաղկաքաղ են արել՝տարբեր դպրոցներից և տեղափոխել վարժարան։մՆա ևս սովորել է այդ վարժարանում մի քանի տարի։ Տիգրանն այս մասին խոսելիս հուզվեց.
«Դասաժամերից մի քանիսի ժամանակ լեզվակռիվ էր լինում աշակերտ-ուսուցիչ։ Ես առաջին շարքերում նստած միշտ մեջս ինձ կրծում էի, ուզում էի կանգնել, պատասխանել, ապտակել այդ աշակերտին։ Ինչքան էլ ուսուցչուհի՝ այդքան շատ էլ մամա։ Գալիս էր տուն ներվայինացած խոսում էր, դա էլ էի ներսումս տանում։ Հետո սկսեցի պոռթկալ՝ ավելի հասուն տարիքում…Շատ-շատ էի ուտում՝գեր էի։ Էնքան շատ էի ուտում, որ բժիշկն ասել էր օրգանիզմը չի հասցնում մարսել՝ հետ էի տալիս, որկրամոլ էի։ Պարբերաբար ձեռ էին առնում բակի տղաները, ավելորդ ռեպլիկներ էին անում, որը որ ծանր էի տանում: Հայրս հայտնվեց ավելի հասուն տարիքում։ Մաման զոհաբերեց իրեն՝հանուն մեզ միացավ։ Քիչ -քիչ ընդունեցի, ընկերացա հետը։ Ուղղակի չհասցրեցի իրա սերը վայելեմ, չստացվեց, կարճ տևեց։ Քիմիայով բուժվում էր,Արցախյան շարժումից հետո, որ Շուշին տվեցին ջղայնացավ, հրաժարվեց դեղորայքից…»: