Նիկոլ Փաշինյանը երեկ՝ դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում թվարկել է, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» շրջանների անունները։
«Արևմտյան Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Հետեւաբար՝ մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, եւ Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ»,- ասել է Փաշինյանը:
Oragir.News-ը հարկ է համարում թվարկել այդ շրջանների իրական անվանումները, որոնք կային մինչև դրանց բռնի յուրացումը՝ այդ թվում 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի գործուն ու ցեղասպան միջամտության հետևանքով․ Եվ այսպես՝ Խաղխաղ, Տավուշ, Աղստև, Գետաբակ, Քարհատ, Քարվաճառ, Քաշաթաղ, Սանասար, Կովսական։