Ավելի քան 9 կիլոգրամ թմրանյութ, զենք և փամփուշտներ. կա ձերբակալված

Միացրեք մեզ Youtube-ում

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 17-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա երիտասարդի։ Նա իրավապահներին հայտնել է, որ պահում է մարիխուանա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Երևանի բնակիչ 34-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու բնակության վայրում և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարովի» 38 փամփուշտ և 9 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար։

Կատարվում է նախաքննություն»,– հայտնում են ոստիկանությունից։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am