Ադրբեջանցի զինծառայողը պայթել է ականի վրա

Միացրեք մեզ Youtube-ում

Նախիջևանում ականի պայթյունից ադրբեջանական բանակի զինծառայող է վիրավորվել:

«Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի զինծառայող Սալմանով Զիյադ Իլհար օղլուն, ադրբեջանա-հայկական պայմանական սահմանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի ուղղությամբ մարտական ​​առաջադրանք կատարելիս, պայթել է ականի վրա և վիրավորվել:

Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վիրավոր զինծառայողն անմիջապես տարհանվել է հոսպիտալ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն»,- հայտնում են վարչությունից։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am