Շուտով Ամանոր է և անհնար է պատրեկացնել Նոր տարվա սեղանները առանց խոզի բդի։ Խոզի միսը ցինկի և ծծումբի պարունակությամբ առաջատար մթերք է հանդիսանում: Սակայն իմացեք խոզի մսի հակացուցումները, վնասակար հատկությունները և փորեք մի փոքր կրճատել խոզի մսի օգտագործումը, եթե ունեք հետևյալ խնդիրները։
Խոզի միսը պարունակում է խոլեստերինի և լիպիդների մեծ քանակություն: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ հակամարմիններ, աճի հորմոններ, խոլեստերեինի և լիպիդների մեծ քանակություն պարունակելու պատճառով խոզի միսը ռեալ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար:
Բացի վերոնշյալից խոզի միսը հաճախ վարակված է լինում մարդու օրգանիզմի համար վտանգավոր մակաբույծներով, մասնավորապես տրիխինայով՝ կլոր չարորակ մակաբույծ որթ, որը լինում է խոզի մկանային հյուսվածքների շերտերում:
Սրանք օրգանիզմում հայտնվելուց մտնում են սրտամկանի մեջ և սկսում են բազմանալ, ինչը մարդու համար կարող է մահացու վտանգավոր լինել: Եվ եթե այսօր նորագույն տեխնոլոգիաներով հնարավոր է հայտնաբերել դրանց առկայությունը խոզի մսի մեջ, ապա ընդամենը մի քանի տասնամյակ առաջ դա տեխնիկապես անհնար էր և յուրաքանչյուրը, ով խոզի միս էր ուտում ռիսկի էր դիմում վարակվել տրիխինայով:
Դրա համար խորհուրդ է տրվում ուտել տնային պայմաններում աճեցված խոզի միս և իհարկե սահմանափակ քանակությամբ:
Խոզի միսը պարունակում է մեծ քանակությամբ աճի հորմոններ, որը հանդիսանում է բորբոքային պրոցեսների, հիպերտրոֆիայի, հյուսվածքների այտուցվածության, ուռածության (ակրոմեգալիա, ճարպակալում, ուռուցքների զարգացում, այդ թվում՝ չարորակ) զարգացման գործոն: Այստեղից էլ ստանում ենք հարցի պատասխանը, թե ինչն էր պատճառը, որ Գերմանիայում սննդային բարեփոխումների ընթացքում 60-70 տարեկան մարդկան քաղցկեղով հիվանդությունների աճ էր գրանցվել: Խոզի մսի օգտագործումով օրգանիզմ ոչ միայն ավելցուկային քանակությամբ խոլեստերին է ներմուծվում, որը հանդիսանում է ուռուցքային բջիջների կառուցման համար <<շինանյութ>>, այլ նաև աճի հորմոն, որը խթանում է չարորակ բջիջների առաջացմանը: Սրա հետ մեկ տեղ պետք է նշել, որ ծխողների մոտ ծխախոտի ծխի միջոցով օրգանիզմ մտնող հիմնական տարրը՝ բենզապիրենը և կանցորագենը ավելի են նպաստում և մի քանի անգամ մեծացնում են չարորակ ուռուցք ունենալու ռիսկը:
Խոզի միսը պարունակում է հիստամինի շատ մեծ քանակություն, որը նպաստում է բորբոքային պրոցեսների առաջացմանը:
Դրանով հանդերձ նպաստում է նաև ֆուրունկուլոզի (фурункулез), կարբունկուլի (карбункул), կույր աղիքի բորբոքման, լեղապարկի հիվանդությունների, թրոմբոֆլեբիտի (тромбофлебит), աբսցեսների և ֆլեգմոնների, ինչպես նաև մի շարք մաշկային հիվանդությունների զարգացմանը: Վաճառասեղանից գնված խոզի և այլ կենդանիների մսերի օգտագործումը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ: Մարդու մոտ կարող են առաջանալ տարբեր հելմինթներ (гельминты): Ամենավտանգավորներից մեկը Taenia Solium-ն է, որը տեղավորվում է աղիներում և ունի շատ մեծ չափեր: Նրա ձվերը մտում են արյան շրջանառության մեջ և գործնականում կարող են հասել մարդու գրեթե բոլոր օրգաններին: Եթե այն հայտնվում է ուղեղում, ապա կարող է հիշողության կորստի հանգեցնել, եթե սրտում՝ սրտի կաթվածի, եթե աչքում՝ կուրության, եթե լյարդում՝ կարող է վնասել այն, այսինքն հելմինթները կարող են վնասել մարդու գրեթե բոլոր օրգանները: Հաջորդ վտանգավորը Taenia Trichuriasis-ն է:Լայն տարածում ունի այն սխալ կարծիքը, որ եթե խոզի միսը լավ է պատրաստված, ապա այս մակաբույծի ձվերը ոչնչանում են: Ամերիկայում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այս հարուցիչով հիվանդ 24 մարդկանցից 22-ը խոզի միսը պատրաստել են շատ մարակրկիտ պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոները: Սա ցույց է տալիս, որ այս մակաբույծի ձվերը, որոնք կարող են գտնվել խոզի մսի մեջ չեն ոչնչանում դրա պատրաստման սովորական ջերմաստիճանի դեպքում: