Պուտինը հրթիռային «մենամարտ» է առաջարկում ԱՄՆ-ին

Միացրեք մեզ Youtube-ում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հրթիռային «մենամարտ» անցկացնել Միացյալ Նահանգների հետ, որը ցույց կտա, թե ինչպես ռուսական նոր «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը կարող է հաղթահարել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ:

Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր ամենամյա մեծ ասուլիսում՝ խոսելով «Օրեշնիկ» հրթիռի մասին, որը, նրա խոսքով, հնարավոր չէ խոցել։

Նա առաջարկել է, որ երկու կողմերը ընտրեն թիրախներ, որոնք կպաշտպանվեն ամերիկյան հրթիռներով։

«Մենք պատրաստ ենք նման փորձի», — ասել է Պուտինը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը նոյեմբերի 21-ին առաջին անգամ «Օրեշնիկը» կիրառել է Դնեպրում՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի ATACMS և բրիտանական Storm Shadow հրթիռների կիրառմանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am