Դատարանը Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով նոր որոշում է կայացրել

Միացրեք մեզ Youtube-ում

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով ՀՀ վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ իմ կողմից ներկայացված բողոքը՝ այդ որոշումը համարելով անօրինական և վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նոր քննությամբ վերացնել տուժողի իրավունքների խախտումը»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog.am