Վաղաշեն գյուղում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես Սուրբ Վարվառա։
Ըստ տեղի բնակիչների՝ այն կառուցվել է սուրբ Վարվառայի մասունքների վրա, ինչի արդյունքում շատ մեծ ուժ և հավատ ունի։
Սուրբ Վարվառա այցելում են աշխարհի տարբեր հատվածներից։
Համաձայն ավանդույթի և տեղի բնակիչների համոզման՝ եկեղեցու հողը մաշկային հիվանդություններ բուժելու հատկություն ունի։
«Այստեղ գալիս, սուրբ Վարվառայի գերեզմանից հող են հանում, չօգտագործված ամանի մեջ օրհնություն պատրաստում, պատրաստողը և քսողը պետք է կույս աղջիկ լինի, ու քսում մաշկի վրա եղած վերքի, հավատալով որ այն կլավացնի վերքը»,